SHANTNEWS.am-ի տեղեկություններով` այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում փակ հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ: Թե ի՞նչ նպատակով է հանդիպումը եղել և ի՞նչ հարցեր են քննարկել, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չի ցանկացել մեկնաբանել. «Այս պահին նպատակահարմար չենք գտնում մեկնաբանել»,- ասել է նա: Աղբյուրը հիշեցնում է, որ սա առաջին անգամը չէ, որ Տոնոյանն այսպիսի ձևաչափով հանդիպում է ունենում իշխող խմբակցության անդամների հետ: