ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 26-ին ստորագրել է մի շարք օրենքներ, որոնց թվում նաև աղմկահարույց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը: Հիշեցնենք, սա այն փաթեթն է, որը կարգավորում է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելը: