ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից: Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանել։ Նախնական դատական նիստը նշանակվել է հունիսի 23-ին՝ ժամը 14։00-ին։