ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը մեկնաբանել է "Ում են պատկանում Երեւան-Արտաշատ մայրուղու վրա քիչ բարձրության վրա թռչող ուղղաթիռները" վերտառությամբ տեսանյութն ու սոցցանցերում արված գրառումներն ու տեսանյութերը: ՞Ուսումնամարզական թռիչքներ են, անվտանգության կանոնների պահպանմամբ․․․ խուճապի կարիք չկա: Հ․ Գ․ ավիացիոն տեխնիկայի գերցածր բարձրության թռիչքները կոնկրետ վարժաձևեր են և հրապարակելն էլ պարտադիր չէ", ասել է նա: