27.04.2024
Երևանի պոլիկլինիկաները նոր բուժսարքավորումներ են ստացել. Մարությանը ծանոթացել է ծրագրին
prev Նախորդ նորություն

Արսեն Ջուլֆալակյանը Արայիկ Հարությունյանին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել

Արսեն Ջուլֆալակյանը, որն ավելի վաղ հայտարարել էր մանդատից հրաժարվելու մասին՝ պայմանավորված կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականության հետ ունեցած հակասություններով, վերջինիս հրավիրել է բաց եթերում բանավեճի: Այս մասին Նա հայտնել է այսօր ՝ սեպտեմբերի 17-ին, Facebook-ի իր էջում։


Նրա խոսքով, այդ մասին որոշումն ինքը կայացրել է Հարությունյանի երեկվա ասուլիսից հետո, որի որոշակի մասը վերաբերել է նաեւ նրա պատգամավորական մանդատը վայր դնելուն:


"Հանրությունը, իշխող քաղաքական թիմը, նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների մասնագիտական համայնքները պետք է լսեն իրականությունը։ Շատ կուզենամ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Միգուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ և այլն։


Վստահ եմ, դրանից հետո դժվար գտնվեն մարդիկ, ովքեր կմեղադրեն ինձ չպայքարելու կամ ոչ բավարար պայքարելու մեջ․․․ Ես չէի ուզում, նա ստիպեց", - գրել է պատգամավորը՝ ցանկություն հայտնելով, որ բանավեճը տեղի ունենան ոչ թե հիմա, այլ ավելի ուշ, որպեսզի այն չկապվի տվյալ նախարարին վերաբերող քաղաքական այլ ուժերի և շրջանակների կողմից նախաձեռնած գործընթացների հետ։


Արամ Սիմոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում. պաշտպաններ
Հաջորդ նորություն next