29.03.2024
Արսեն Ջուլֆալակյանը Արայիկ Հարությունյանին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Արամ Սիմոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում. պաշտպաններ

Երեւանի պետական համալսարանի նախկին ռեկտորի նկատմամբ մեղադրանքի առաջադրման գործընթացը հերթական անգամ ուղղված է հասարակությանը գոնե ինչ-որ արդյունք ցույց տալուն, ինչն անթույլատրելի է, հատկապես, երբ վարկաբեկվում են Հայաստանում կրթության եւ գիտության զարգացման գործում անհերքելի վաստակ ունեցող մարդկանց անունները:


Այս մասին ասված է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի տարածած հայտարարության մեջ:


"Հանրությունը, հավանաբար, հիշում է շուրջ երկու տարի տարածվող հայտարարությունները, թե իբր պետական վերահսկողական ծառայությունը հայտնաբերել է ԵՊՀ-ում 800 մլն դրամի չարաշահումներ։ Այս ուղղությամբ երկու տարվա ընթացքում քննություն անցկացնելուց հետո Քննչական կոմիտեն որոշել է մեղադրանք առաջադրել Արամ Սիմոնյանին՝ ԵՊՀ անվտանգությունն ապահովող պահնորդական ծառայությանը չհիմնավորված լրացուցիչ գումարներ փոխանցելու համար՝ 4 տարվա ընթացքում 34 մլն դրամ: Արամ Սիմոնյանը, բնականաբար, ոչ մի վատնում չի կատարել։ Այդ գումարներն իրականում փոխանցված են, սակայն լրացուցիչ պահնորդական ծառայությունների տրամադրման, ինչպես նաև Հայաստանում նվազագույն աշխատավարձի բարձրացման համար", - ասված է հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ Արամ Սիմոնյանն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով ՝ պաշտպանությունը չի կարող հայտնել գործի լրացուցիչ մանրամասները: "Սակայն առավել քան վստահ ենք, որ այս մեղադրանքը չի կարող ապագա ունենալ եւ կհերքվի նախաքննության ընթացքում", - նշում են փաստաբանները:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արամ Սիմոնյանը 2015 թվականին, լինելով "Երևանի պետական համալսարան" հիմնադրամի ռեկտոր, ունենալով նշված համալսարանի ֆինանսական գործունեությունը ղեկավարելու և մինչև 50 մլն դրամի չափով պայմանագրեր կնքելու լիազորություն, համաձայնության գալով ԵՊՀ մասնաշենքերում պայմանագրային հիմունքներով պահնորդական ծառայություններ մատուցող ՍՊԸ-ի տնօրենի հետ, 2015 թվականի հուլիսից մինչև 2019 թվականի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում 34.362.581 դրամի չափով գումար է փոխանցել այն ծառայությունների համար, որոնք չեն մատուցվել:

Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմը նույնպես ազատման դիմումներ է ներկայացրել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար