19.04.2025
Արամ Սիմոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում. պաշտպաններ
prev Նախորդ նորություն

Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմը նույնպես ազատման դիմումներ է ներկայացրել

Հաշվի առնելով Առողջապահության նախարարության անընդունելի, անտրամաբանական, հիասթափեցնող, անարդարացի, չհիմնավորված որոշումը (կապված ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանության Կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման հետ) ՝ Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմը նույնպես միանում է բողոքին։ Այս մասին հայտնում է Կլինիկայի ղեկավար Դավիթ Զոհրաբյանը։


«Կլինիկայի ողջ անձնակազմով գրում ենք աշխատանքից ազատման մեր դիմումները և հոկտեմբերի 1-ից դադարեցնում կլինիկական գործունեությունը։


Կլինիկայի ղեկավար՝ Դավիթ Զոհրաբյան


Բաժանմունքի վարիչ՝ Լիանա Սաֆարյան


Բժիշկ Ուռուցքաբան՝ Սամվել Բարդախչյան


Բժիշկ Ուռուցքաբան՝ Ջեմմա Առաքելյան


Ավագ բուժքույր՝ Լիլիթ Թունյան


Բուժքույր՝ Անգին Մանուկյան


Բուժքույր՝ Էսթեր Նազարեթյան


Բուժքույր՝ Գոհար Արշակյան


Բուժքույր՝ Ասյա Գալստյան


Բուժքույր՝ Անահիտ Հովհաննիսյան


Քույր-տնտեսուհի՝ Թերեզա Ղազարյան


Մայրապետ՝ Ռուզաննա Մկրտչյան


Մայրապետ՝ Անահիտ Ավագյան»,- գրել է նա:


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ծանուցել է ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին, որ պայմանագրի ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 1-ին, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը։


Նախօրեին հայտնի դարձավ, որ մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկները ազատման դիմումներ են ներկայացրել և բաց նամակ հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ, հաշվի առնելով կայացված չհիմնավորված և անտրամաբանական որոշումը, խնդրում են ընթացք տալ տվյալ որոշման վերանայմանը` հնարավորություն ընձեռելով շարունակել ոլորտի զարգացմանն ուղղված անավարտ ծրագրերը։


 


 

Հայաստանին սպառնում է կորոնավիրուսի արագ տարածում. փոխնախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար