Անհայտ անձը կամ անձինք մտել են «Ժողովուրդ» օրաթերթի, Armlur.am-ի խմբագրություն և տակնուվրա արել: Առավոտյան 10-ին խմբագրության աշխատակիցը մտել է խմբագրություն, տեսել է, որ խմբագրությունում ամեն ինչ տակնուվրա է արված, դարակները բաց են, քարուքանդ: Խմբագրության աշխատակիցներն ահազանգել են ոստիկանություն և ՄԻՊ-ին։