19.04.2025
Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը մասնակի վերացվել է
prev Նախորդ նորություն

Տնտեսության խնդիրները մեծանում են. ԿԲ-ն կանխատեսում է ՀՆԱ-ի 6,2% անկում

Հայաստանի տնտեսության անկումը խորանում է: Համաձայն Կենտրոնական բանկի կախնատեսման, 2020թ. ՀՆԱ-ի անկումը կկազմի 6,2 տոկոս, որը 2,2 տոկոսով գերազանցում է նույն կառույցի նախորդ կանխատեսումը:


ԿԲ նախագահ Մարտին Գալաստյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ներկայացրեց անկման խորացման պատճառները: Դրանք են գյուղատնտեսության, շինարարության, ծառայությունների, արդյունաբերության և սպառման ոլորտների խնդիրները: «Այդ ոլորտներում անկումը սպասվածից առավել է եղել», - ասաց Գալաստյանը:


Մասնավոր սպառման անկումը 2020 թ. ԿԲ-ն կանխատեսում է 9,4%, մասնավոր ներդրումների անկումը՝ 20%, մասնավոր ծախսումների կրճատումը՝ 10,8%: «Գնաճի ցուցանիշը 2020 թ. կկազմի 2,5%», - ասաց Գալստյանը:


ԿԲ նախագահը կարծում է, որ ստեծված ճգնաժամային իրավիճակում կարևորվում է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը: «Կենտրոնկան բանկն իր հերթին պատրաստ է բանկերին ապահովել անհրաժեշտ լիկվիդայնությամբ» - ասաց Գալաստյանը՝ հիշեցնելով «ֆինանսական դոպինգի» մասին:


ԿԲ խորհուրդն այսօր որոշել է 0,25% տոկոսային կետով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 4,25%: Այս տարվա մեջ սա չորրորդ անգամն է, որ ԿԲ վերանայում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ նվազման միտումով:


Միևնույն ժամանակ ԿԲ նախագահը հստակ ցուցանիշներ չնշեց, թե ինչ ազդեցություն է ունեցել վերաֆինանսավորման տոկոսադրույքի պարբերական նվազեցումը տնտեսության վրա: Նա նաև չասաց, թե ինչ ազդեցություն կունենա դա առևտրային բանկերի տրամադրած վարկերի տոկոսադրույքների վրա:


«Անորոշությունը մեծ է՝ պայմանավորված առողջապահական ճգնաժամով», - մի քանի անգամ կրկնեց ԿԲ նախագահը՝ հավելելով, որ կայուն և զարգացող բիզնեսները կարող են բանկերից բավականին ցածր տոկոսադրույքներով վարկեր ներգրավել:


«ԿԲ-ն իր հերթին պատրաստ է բանկերին ապահովել անհրաժեշտ լիկվիդայնությամբ», - նշեց նա ու գնդակն ուղղեց կառավարության դաշտը: «Այս համատեքստում շատ է կարևորվում կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումը», - նկատեց նա:


Հատկանշական է, որ կառավարությունը, համաձայն պաշտոնական տվյալների, կապիտալ ծախսերը թերակատարում է: 2020 թ․ առաջին կիսամյակում կապիտալ ծախսերը 60%-ով թերակատարվել են:


«Մենք այս խնդիրը բարձրաձայնում են կառավարության մեր գործընկերների հետ քննարկումներում: Ստեղծված իրավիճակում շատ ենք կարևորում կապիտալ ծախսերի արդյունավետ կատարումը», - հայտնեց Մարտին Գալաստյանը:


Վերջում նա խոսեց ապագայի մասին: 2021 թվականին համաձայն ԿԲ կանխատեսման բազային սցենարի ակնկալվում է տնտեսության վերականգնում:


«Տնտեսական աճի վերականգնում կլինի, բայց նախկինում կնախատեսված V-աձև վերականգնումը տեղի չի ունենա: Այն ավելի դանդաղ կլինի», - ասաց ԿԲ նախագահը՝ հավելելով, որ 2021-ի համար ակնկալում են շուրջ 4-5% ՀՆԱ-ի աճ, իսկ գնաճի ցուցանիշները 2021 թվականին կկազմի 1,7-2%:

Գյումրիում մեկնարկել են Հյուսիսային ԱՏԳ-ի սպասարկման կենտրոնի աշխատանքները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար