ԿԲ-ն նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25%-ով՝ սահմանելով 4.25%
Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 15-ի նիստում որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 4.25%: Այդ մասին հայտնում են ԿԲ-ի մամուլի ծառայությունից:
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 5.75%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%», - ասված է հաղորդագրության մեջ:
Վերջին անգամ Կենտրոնական բանկի խորհուրդը 2020 թ. հունիսի 16-ի նիստում որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 4.5 տոկոս:
Տարեսկզբին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5,5 տոկոս էր, որից հետո ԿԲ-ն նվազման միտումով այն վերանայել է չորս անգամ՝ ներառյալ ասյօրվա որոշումը:
Համաձայն պաշտոնական տվյալների, ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր վարկայի պորտֆելը 3,6 տրիլիոն դրամ է: Հակահամաճարակային խիստ սահմանափակումների շրջանում ՀՀ բանկերը ֆիզիկական և իրավաբանական անձանց շուրջ 1,3 տրիլիոն դրամի վարկային արձակուրդ են տրամադրել:
Վարկային արձակուրդ տրամադրվել է շուրջ 550 000 ֆիզիկական և 17 000 իրավաբանական անձանց՝ մինչև երեք ամիս ժամկետով: Վարկային արձակուրդների հետևանքով մարումների տեսքով բանկեր չի մտել շուրջ 100 մլրդ դրամ: