20.04.2025
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական կեղծ լուրը
prev Նախորդ նորություն

ԱԳ նախարարը ԱՊԼ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի շուրջ ՀՀ դիրքորոշումը

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում սեպտեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։


Նախարար Մնացականյանը նշեց, որ այս հանդիպումը լավ առիթ է՝ վերարժևորելու Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև հաստատված համագործակցությունը և ուրվագծելու այն ընդլայնելու հեռանկարները: Երկուստեք գուհունակությամբ ընդգծվեց հայկական համայնքների դերը Հայաստանի և արաբական աշխարհի հարաբերությունների ամրապնդման գործում:


ԱԳ նախարարը և ԱՊԼ գլխավոր քարտուղարն անդրադարձան Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին: Երկուստեք մտահոգություն հայտնվեց այդ տարածաշրջաններում սադրիչ գործողությունների և կայունության ու անվտանգության խաթարմանն ուղղված գործելակերպի դրսևորումների առնչությամբ, շեշտվեց տարածաշրջաններում խաղաղության և կայունության պահպանմանն ու ամրապնդմանը միտված միջազգային հանրության միասնական քայլերի կարևորությունը։


Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց պաղեստինյան խնդրի շուրջ ստեղծված ներկա իրավիճակին, ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց Լիբանանի և Սիրիայի հումանիտար խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքները:


 

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոր նախագահ ունի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար