Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսից մահվան երեք դեպք է արձանագրվել: Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, պացիենտները եղել են 59 (տղամարդ), 74 (կին), 56 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Մայիսի 19-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 218 նոր դեպք և 145 առողջացած։