23.11.2024
Ինձ հրաժարականի պահանջներով չեն կարող վախեցնել. ԿԳՄՍ նախարար
prev Նախորդ նորություն

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 257 նոր դեպք, 128 առողջացում և 3 մահ

Հայաստանում սեպտեմբերի 16-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի վարակի 257 նոր դեպք, 128 առողջացում և 3 մահ: Բացասական թեստերի թիվը 3878 է: Դրական է կատարված թեստերի 6,2 տոկոսը:


Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, ընդհանուր համաճարակային վիճակը երկրում հետևյալն է.


Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 46376
Առողջացածներ - 42069
Փաստացի բուժվողներ -3101
Ընդհանուր թեստեր - 247839
Մահվան ելքեր - 923
Մահվան ելքեր այլ պատճառով – 283


Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 73 (կին) և 65 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։