20.04.2025
Կառավարությունը 182 մլն դրամ հատկացրեց փլուզված շենքի 12 բնակարանների սեփականատերներին
prev Նախորդ նորություն

Ազնիվ չէ պացիենտների առողջությունը շահարկել. ԱՆ արձագանքը

Ազնիվ չէ պացիենտների առողջությունը շահարկել, երբ պարզապես լրացել է տնօրենի պայմանագրի ժամկետը: Այս մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության հայտարարության մեջ, որով անդրադարձ է արվում մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բժիշկների ազատման դիմումներին ու բաց նամակին:


«ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, ինչի մասին նա տեղյակ է եղել 2019 թվականի հունվարի 14-ին այն ստորագրելիս:


Հիշեցնենք, որ երբ աշխատանքից ազատվել էր նույն կենտրոնի նախկին տնօրենը և Սամվել Դանիելյանն էր նշանակվում որպես տնօրենի պաշտոնակատար, աշխատակազմից որոշները խոչընդոտում էին Սամվել Դանիելյանի մուտքը բուժհաստատություն»,- ասված է հայտարարության մեջ։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը ծանուցել է ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին, որ պայմանագրի ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 1-ին, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը։


Նախօրեին հայտնի դարձավ, որ մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկները ազատման դիմումներ են ներկայացրել և բաց նամակ հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ, հաշվի առնելով կայացված չհիմնավորված և անտրամաբանական որոշումը, խնդրում են ընթացք տալ տվյալ որոշման վերանայմանը` հնարավորություն ընձեռելով շարունակել ոլորտի զարգացմանն ուղղված անավարտ ծրագրերը։


 

Երևանի պոլիկլինիկաները նոր բուժսարքավորումներ են ստացել. Մարությանը ծանոթացել է ծրագրին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար