Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը 2,1 միլիոն դոլարով վաճառել է Լոս Անջելեսում գտնվող իր առանձնատունը, գրում է «Հետքը»։ Գործարքը կայացել է հունիս ամսին։ Ըստ Հետքի՝ առանձնատունը Ալեքսանդր Սարգսյանը գնել էր 2005 թվականին 2,8 միլիոն դոլարով՝ կանխիկ։ Սարգսյանն այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր։ Առանձնատունը համարվում է MonteVerde թաղամասի լյուքս տներից մեկը։ Ալեքսանդր Սարգսյանը անցնում է մի շարք քրեական գործերով, մեղադրվում է խարդախության մեջ։ Նա, ըստ պաշտոնական աղբյուրների, 30 միլիոն դոլար է վերականգնել պետական բյուջե։