4.11.2026
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 115 դեպք, 39 առողջացում և 2 մահ
22.09.2020
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 115 դեպք, 39 առողջացում և 2 մահ

Հայաստանում սեպտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 115 դեպք, 39 առողջացում և երկու մահ: Բացասաան թեստերի քանակը 710 է: Դրական է ախտորոշվել կատարված թեստերի գրեթե 14 տոկոսը: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, ընդհանուր համաճարակային վիճակը երկրում հետևյալն է. Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 47667Առողջացածներ - 42676Փաստացի բուժվողներ -3765Ընդհանուր թեստեր - 266066Մահվան ելքեր - 938Մահվան ելքեր այլ պատճառով – 288 Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 83 տարեկան կին և 69 տարեկան տղամարդ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ «Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 288 է», - հայտնում են Առողջապահության նախարարությունից: