7.04.2025
Անջատվել է Հայաստան մուտք գործող ինտերնետը և միջազգային կապուղիները. Beeline
prev Նախորդ նորություն

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» համապետական հանրահավաք կանցկացնեն

«Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք:


«2018 թ. գարնանը համաժողովրդական շարժումը ստեղծեց երկրի զարգացման որակապես նոր հնարավորություններ: Հանրության մոտ ձևավորվեց արատավոր բարքերը պատմության գիրկն ուղարկելու, երկրում արդարություն հաստատելու, երաշխավորված և առավել բարեկեցիկ ապագա ունենալու արդարացի սպասելիքներ:


Անցած ավելի քան երկու տարիների ընթացքում հանրության սպասելիքները չեն արդարացել։ Իշխանությունը ձախողել է ամենուրեք: Վտանգված է երկրի զարգացման հեռանկարը: Իշխող քաղաքական ուժը փաստել է մեր ազգային պետականությանն ուղղված մարտահրավերները դիմագրավելու անկարողությունը:


«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները, գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժ. 1800-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք», -ասվում է հաղորդագրությունում:


 

Մոսկվա-Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը հայտնի է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը