9.07.2025
Սեպտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանը նախագահ կընտրի
prev Նախորդ նորություն

Անջատվել է Հայաստան մուտք գործող ինտերնետը և միջազգային կապուղիները. Beeline

Beeline-ը տեղեկացնում է, որ այսօր ճանապարհաշինական աշխատանքների հետևանքով, որոնք իրականացվում են տարբեր շինարարական ընկերությունների կողմից, վնասվել են Beeline-ի օպտիկական մալուխները՝ Սևան-Դիլիջան և Աշտարակ-Ապարան հատվածներում, ինչի հետևանքով անջատվել է Հայաստան մուտք գործող ինտերնետը և միջազգային կապուղիները, որի արդյունքում մեր բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից, ինչպես նաև ընկել է կապի որակը Հայաստանի ամբողջ տարածքում:


«Մեր աշխատակիցները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի այս խնդիրը լուծվի հնարավորինս կարճ ժամկետներում:


Ցավով պետք է նշենք, որ սա շինարարական կազմակերպությունների անպատասխանատու վարքագծի առաջին դեպքը չէ, և նախկինում էլ մեր բաժանորդները զրկվել են կապի միջոցներից մալուխները վնասելու հետևանքով»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» համապետական հանրահավաք կանցկացնեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները