Ինքն է դավադիր երկրի համար. Վիտալի Բալասանյանը՝ Փաշինյանի մասին
Կարող ենք փաստել, որ տավուշյան դեպքերից հետո ՀՀ քաղաքական իշխանությունը Հայաստանը ներքաշել է պատերազմական իրավիճակի մեջ, որը շատ վտանգավոր է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարել է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը:
Նրա խոսքով, նախկին իշխանությունների օրոք ղարաբաղյան հարցում Հայաստանը երբևէ չի եղել հակամարտող կողմ.
«Հայաստանը եղել է միջնորդ, բանակցությունների երաշխավոր, բայց հիմա իշխանությունները Հայաստանը ներքաշել են հակամարտության մեջ», - նշեց նա։
Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախում կան դավադիր ուժեր, որոնք պատերազմի են ձգտում, Բալասանյանն արձագանքեց՝ այդ հայտարարությունն անողն է դավադիր.
«Ես համոզված եմ, որ դավադիրն ինքն է երկրի համար: Ժամանակները ցույց կտան, որ համար մեկ դավադիրն այդ հայտարարությունն անողն է»,- հավելեց նա:
Նա նաև ասաց, որ Փաշինյանը ինքը պետք է հեռանա, առանց սպասելու, որ բողոքի ալիք բարձրանա: