Կառավարությունն ավելի քան 133 մլն դրամ է ծախսել Անկախության օրվա միջոցառումների համար

103

Հայաստանի վարչապետի աշխատակազմը պետական բյուջեից սեպտեմբերի 21-ի Անկախության օրվա մշակութային միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայությունների ձեռքբերման վրա ծախսել է շուրջ 133 մլն դրամ: Այս մասին տեղեկանում ենք tender-monitoring.am կայքից:


Կառավարությունը մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների գնման համար Թի Էն Սաունդ ՍՊԸ-ին վճարել է ավելի քան 59 մլն դրամ: Համաձայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի՝ ընկերությունն 2020 թվականին գրանցել է երեք աշխատակից՝ վճարելով տարվա սկզբին հիմնադրամ 3000 դրամ:


ՀՀ քաղաքացիներ Թորգոմ Մարտիրոսյանի և Նարեկ Չախոյանի հիմնադրած Թի Էն Սաունդ ՍՊԸ-ն միայն այս տարի պետական գնումներից ստացել է ավելի քան 74 մլն դրամ: Ընկերությունը սկսել եմ մասնակցել պետական գնումներով սահմանված մրցույթներին 2018 թվականից: Հաղթել է 7 մրցույթում՝ ավելի քան 140 մլն դրամ ընդհանուր բյուջեով:


Մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ ձեռք բերելու համար անհատ ձեռներեց Արթուր Մանուկյանին կառվարությունը վճարել է ավելի քան 43 մլն դրամ: Արթուր Մանուկյանի ԱՁ-ն առաջին անգամ է շահում պետական գնումներով հայտարարած մրթույց:


Սթեյջ Սթայլ ընկերությանը ՀՀ վարչապետի աշխատակազմը վճարել է 19,5 մլն դրամ: Գնման առարկան կրկին «Մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններն» են: Ընկերությունը սկսել է մասնակցել պետական գնումներին 2019 թվականինց՝ ստանալով այդ տարի պետական բյուջեից ընդհանուր առմամբ 82 մլն դրամ: Ընկերոթյունը տերսկզբին ունեցել է 14 աշխատակից՝ վճարելով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ 2020 թվականի փետրվարին 14 հազար դրամ:


Նույն միջոցառման շրջանակում վարչապետի աշխատակազմը «Հոլիդեյ Դիզայն» ՍՊԸ-ին 10,8 մլն դրամ է վճարել: Ընկերությունը տարսկզբին ունեցել է չորս աշխատակից, իսկ մարտ ամսին գրանցել է մեկ աշխատակից:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...