21.06.2025
Բաքուն պատերազմ է հրահրում, իսկ Անկարան բացահայտ հայտարարում է իր ներգրավվածության մասին
prev Նախորդ նորություն

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 115 դեպք, 39 առողջացում և 2 մահ

Հայաստանում սեպտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 115 դեպք, 39 առողջացում և երկու մահ: Բացասաան թեստերի քանակը 710 է: Դրական է ախտորոշվել կատարված թեստերի գրեթե 14 տոկոսը:


Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, ընդհանուր համաճարակային վիճակը երկրում հետևյալն է.


Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 47667
Առողջացածներ - 42676
Փաստացի բուժվողներ -3765
Ընդհանուր թեստեր - 266066
Մահվան ելքեր - 938
Մահվան ելքեր այլ պատճառով – 288


Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 83 տարեկան կին և 69 տարեկան տղամարդ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


«Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 288 է», - հայտնում են Առողջապահության նախարարությունից:


 

Հայկական արտադրության ականանետերն ու ականները հաջող փորձարկումներ են անցել. նախարար
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին