18.04.2025
Ֆրանսիան պատրաստ է աջակցել բարեփոխումներին և մասնակցել ՀՀ տնտեսական վերելքին. Մակրոն
prev Նախորդ նորություն

Հետագա տնտեսական համագործակցությունը համապատասխանում է մեր ընդհանուր շահերին. Մյասնիկովիչ

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Ուղերձում ասված է.


«Մեծարգո Նիկոլ Վովայի,


Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:


Հայաստանի պատմության պետական այս կարևոր հանգրվանը լավ առիթ է խոսելու ոչ միայն իրավական, իսկապես ազատ հայկական հասարակության ստեղծման գործում Ձեր ունեցած կարևոր դերի մասին, այլև Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում Ձեր անձնական մեծ ներդրման մասին:


Մեծամասամբ Ձեր շնորհիվ է, որ հայ և եվրասիական այլ ժողովուրդների միջև հարաբերությունները շարունակում են կառուցվել բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթների հիման վրա: Համոզված եմ, որ հետագա կառուցողական տնտեսական համագործակցությունը համապատասխանում է մեր ընդհանուր շահերին և նպաստում տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդմանը:


Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հարատև բարեկեցություն, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ խաղաղություն և բարգավաճում»։

Սեպտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանը նախագահ կընտրի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար