25.11.2024
Գործընացը սկսված է. Քյարամյանը հայտարարել է մարդկանց մասին, որ պետք է լքեն ԱԱԾ-ն
prev Նախորդ նորություն

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 121 նոր դեպք, 29 առողջացում և 6 մահ

Հայաստանում սեպտեմբերի 21-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 121 նոր դեպք, 29 առողջացում և 6 մահ: Բացասական թեստերի թիվը 1512 է: Դրական է կատարված թեստերի 7,4 տոկոսը:


Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը երկրում հետևյալն է.


Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 47552
Առողջացածներ - 42637
Փաստացի բուժվողներ -3692
Ընդհանուր թեստեր - 265241
Մահվան ելքեր - 936
Մահվան ելքեր այլ պատճառով –287


Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (կին), 82 (տղամարդ), 81 (կին), 61 (տղամարդ), 60 (կին) և 84 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։