25.11.2024
Անկախությանն «ԱՅՈ» ասելը մեծագույն պատասխանատվություն էր հետագա սերունդների առջև. Սարգսյան
prev Նախորդ նորություն

Գործընացը սկսված է. Քյարամյանը հայտարարել է մարդկանց մասին, որ պետք է լքեն ԱԱԾ-ն

ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը, սեպտեմբերի 21-ին, Եռաբլուր պանթեոնում խոսելով իր ղեկավարած կառույցում լյուստրացիայի մասին, ասել է, որ ԱԱԾ-ում կան բազմաթիվ պատվախնդիր սպաներ, որոնք իրենց աշխատանքը կատարում են ի բարօրություն Հայաստնի:


Նրա խոսքով, ինչպես և մյուս կառույցներում, ԱԱԾ-ում ևս կան մարդիկ, որոնք բնական գործընթացի արդյունքում լքելու են կառույցը: «Այդ գործընթացը սկսված է», - ասել է նա ու հորդորել լրագրողներին ճիշտ ընկալել իր խոսքը. «մարդիկ գալիս են, մարդիկ գնում են: Այստեղ որեւէ արտառոց միտք փնտրել տեղին չէ»:


Լրագրողների դիտարկմանը, թե ԱԱԾ-ն ընկալվում է ռուսական Անվտանգության դաշնային ծառայության շահերը սպասարկող Հայաստանում, Քյարամյանը պատասխանել է, որ «շատ լավ» հարաբերություններ ունեն Ռուսաստնի գործընկերների հետ: «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք նաեւ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ», - ասել է նա:


ԱԱԾ տնօրենը նկատել է նաև, որ բարձր են գնահատում այդ հարաբերությունները, հատկապես՝ ՌԴ հատուկ ծառայությունների հետ ունեցած «ավանդական շփումները»: «Սակայն ՀՀ ԱԱԾ-ն միտված է առաջին հերթին պաշտպանելու ՀՀ ազգային անվտանգությունը, մեր պետության ու ազգային շահը», - եզրափակել է նա: