27.11.2024
Միասնական և ներդաշնակ արտաքին քաղաքականության իրականացումն անհրաժեշտություն է. ԱՀ նախագահ
prev Նախորդ նորություն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերային՝ Անկախության օրվա առթիվ:


Ուղերձում ասված է.


«Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չիլիի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ ու նվաճումներ, իսկ Չիլիի ժողովրդին՝ բարօրություն, զարգացում ու խաղաղություն:


Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կհաջողվի առաջիկայում նոր մակարդակի բարձրացնել երկկողմ հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»: