18.04.2024
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը հրապարակել է Մոսկվա–Երևան նոր չարթերային չվերթերի ժամանակացույցը
prev Նախորդ նորություն

Վարչապետին ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են պետական կառավարման մարմինների 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունների լսումները:


Առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը: Վարչապետին զեկուցվել է Առողջապահության և աշխատանքի, Կրթության, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների կողմից 2019թ. և 2020թ. առաջին 8 ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին:


Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նախ ներկայացրել է տեսչական ոլորտում իրականացվող ծրագրերը: Նա նշել է, որ 2018թ. ոլորտի բարեփոխման շրջանակում 18 տեսչության օպտիմալացման արդյունքում ձևավորվել է 6 տեսչական մարմին: Վերջիններս կառավարությանը ենթակա մարմիններ են, գործառույթների հստակ տարանջատման շնորհիվ անկախ են քաղաքականություն մշակող մարմնից, և չկա շահերի բախում, ինչպես նախկինում: Որպես կարևոր ձեռքբերում՝ նշվել է տեսչական բոլոր մարմիններում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրումը, որի շրջանակում պլանային ստուգումներն իրականացվում են տնտեսվարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը հաշվի առնելով, այլ ոչ թե պատահականության սկզբունքով:


Ա. Ասոյանի խոսքով՝ 2020թ. կորոնավիրուսային հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների շրջանակում իրականացվել է մոտ 81000 ստուգայց, հայտնաբերված խախտումների արդյունքում կասեցվել է 5300 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն: Ներկայում աշխատանք է տարվում տեսչական մարմինների գործունեության արդյունավետության գնահատման չափանիշների փոփոխության, օրենսդրական կարգավորումների բարելավման, հանրային վերահսկողության և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման գործուն մեխանիզմների ձևավորման ուղղությամբ:


Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրել է կատարված աշխատանքները՝ նշելով, որ


- 2019թ. ձեռք է բերվել աշխատանքային նոր գույք և համակարգչային տեխնիկա, բարելավվել են աշխատանքային պայմանները, ինչի խնդիրը չէր լուծվում 2017-ից։


-ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետը տեղակայվել է Մեղրիի մաքսակետում հատկացված նոր տարածքում, որտեղ ապահովված են աշխատանքային բարվոք պայմաններ, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում անձին մեկուսացնելու հատված։ Ընթացքի մեջ են «Զվարթնոց» օդանավակայանում հսկիչ կետի զննման սենյակի կառուցման աշխատանքները:


-Օրենսդրական փոփոխություների արդյունքում՝ արտակարգ դրության ընթացքում աշխատողների իրավունքների խախտման վերաբերյալ բողոքներն այսուհետ քննելու է ԱԱՏՄ-ն, ամբողջական վերահսկողությունը կմեկնարկի 2021-ից։ Նախատեսվում է ներդնել բողոքների ներկայացման էլեկտրոնային համակարգ:


- 2019 թ. հարուցվել 1674 վարչական վարույթ, ինչը 2018 թ. համեմատ աճել է 1466-ով: 1674-ից 548-ն իրականացվել է գազա- և բենզալցակայաններում հասարակական զուգարաններին ներկայացվող սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարումը պարզելու նպատակով։ 2020թ. արտակարգ դրության շրջանում իրականացվել է 23144 մշտադիտարկում, հարուցվել է 710 վարչական վարույթ:


- Գործարկվել են ԱԱՏՄ թեժ գիծը և նոր կայքը՝ https://hlib.am/ հասցեով, կատարվել են իրազեկման լայնածավալ աշխատանքներ:


- ԱԱՏՄ-ն գլխամասը և տարածքային կենտրոնները կունենան նոր շենքեր, ինչով կտնտեսվեն վարձակալությանն ուղղվող պետական միջոցները։


Վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք, մասնավորապես, սանհանգույցների մասով վարույթների հարուցման արդյունքում իրականացված աշխատանքները նպաստել են այս ուղղությամբ որակական փոփոխության: Ա. Ասոյանը և Հ. Ավագյանը նշել են, որ ԱԱՏՄ-ն համագործակցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, շարունակաբար իրականացվում է հանրային սանհանգույցների գույքագրում, այս կապակցությամբ մշակվել և շրջանառվում է առաջարկների փաթեթ:


Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, անդրադառնալով կատարված աշխատանքներին, նշել է, որ 2019թ. ստուգումների ընթացքում դրական դինամիկա է արձանագրվել սովորողներին տրված գրավոր աշխատանքների արդյունքների, հանրակրթության ոլորտում մեկ ստուգման արդյունքում միջին ռիսկային միավորի և նաև ստացված դիմումների թվի առումով: Որոշակի խնդիրներ են արձանագրվել նախադպրոցական, հանրակրթական և միջին մասնագիտական հաստատություններում հաստիքների համալրման առումով:


2020թ. արտակարգ դրության պայմաններում իրականացվել է 1086 մշտադիտարկում մանկապարտեզներում, հայտնաբերված խախտումներով պայմանավորված` մի քանի օրով կասեցվել է 15 մանկապարտեզի գործունեություն: Հեռավար կրթության ներգրավվածությունը պարզելու նպատակով իրականացվել է էլեկտրոնային հարցում. 400 դպրոցի և 45 նախնական ու միջին մասնագիտական հաստատության կողմից լրացված հարցաթերթերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հեռավար ուսուցման գործընթացում ներգրավվածությունը կազմում է 80 տոկոս: Քննարկման է ներկայացվել «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կնպաստի կրթության բովանդակության նկատմամբ առավել արդյունավետ պետական վերահսկողության ապահովմանը:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ուսումնական հաստատություններում դասավանդման որակի հարցին և հետաքրքրվել այս ուղղությամբ կատարվող աշխատանքներով: Ալ. Շագաֆյանը տեղեկացրել է, որ դա իրականացվում է գրավոր աշխատանքների հանձնարարման, դասալսումների ինստիտուտի կոնցեպտուալ բարեփոխման և կրթական գործընթացի գնահատման միջոցով: Հաշվի առնելով կարողությունների և ռեսուրսների սահմանափակ լինելը՝ ԿՏՄ-ն դիտարկում է նորարարական տեխնոլոգիաների միջոցով գործընթացի ինքնաշխատ կազմակերպման հնարավորությունը:


Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրել է ոչ պարենային արտադրանքի, չափումների միասնականության ապահովման և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները: Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ստուգումների ծավալը 40 տոկոսով ավելի է եղել նախատեսվածից՝ կատարվել է 743 ստուգում, արձանագրվել է 503 խախտում: Մասնավորապես՝


- Սեղմված բնական գազի վաճառքը ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ-ներում) այժմ իրականացվում է կգ-ով: 2019թ. մայիսից մինչ օրս իրականացված ստուգումների ժամանակ թերլիցքավորման դեպքեր չեն հայտնաբերվել:


- Հանվել է չափագիտական նորմերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու պահանջը. արդյունքում ավելացել են բենզալցակայաններում և հեղուկ գազի լցակայաններում թերալցումների բացահայտման դեպքերը, նվազել է թերալցումների վերաբերյալ ստացվող բողոքների թիվը։


Ա. Կոտոլյանն անդրադարձել է նաև ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի, հեղուկացված ածխաջրային գազերի, խաղալիքների, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի ոլորտներում առկա ռիսկերին: Նշվել է, որ նախկինում ՇՎՏՄ-ն ուսումնասիրում էր միայն համապատասխան սերտիֆիկատի առկայությունը, օրենսդրական բարելավումների արդյունքում հիմա գնահատվելու է նաև արտադրանքի համապատասխանությունը չափանիշներին: Այժմ շրջանառվում է նաև խախտումների համար պատասխանատվության միջոցների խստացման վերաբերյալ առաջարկների փաթեթը:


Վարչապետին մանրամասներ են ներկայացվել տեսչական մարմնի կազմում լաբորատոր փորձարկումների իրականացման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկվել են տեխնիկական հագեցվածության բարելավմանը վերաբերող հարցեր:


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ամփոփելով ներկայացված զեկույցները, նշել է, որ 2018թ. առ այսօր մեծածավալ աշխատանք է իրականացվել հատկապես տեսչական մարմինների գործունեության օրենսդրական բազայի կարգավորման առումով, և Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի հետ դրական համագործակցություն է իրականացվում:


 

Նույնացնել Արցախը Հայաստանի հետ` այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել. Քոչարյան
Հաջորդ նորություն next
 Կյանքի է կոչվում Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների որոշումը. Բաքուն՝ ռուս խաղաղապահների մասին
17.04.2024
Կյանքի է կոչվում Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների որոշումը. Բաքուն՝ ռուս խաղաղապահների մասին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel