20.04.2025
Առաջին անգամ մեր չորս «ՍՈւ-30СМ»-ները միասին դուրս են եկել հերթապահության. վարչապետ
prev Նախորդ նորություն

Քննարկվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը

«Հայաստանի ատոմային էլեկտրական» ՓԲԸ և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ ընկերությունների միջև տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել խորհրդակցություն: Տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվել է թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը (2026 թվականից հետո):


«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի կայքից:


Հաղորդագրության մեջ նշվում է, որ ներածական խոսքով հանդես են եկել «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:


Քննարկվել են 2020 թվականի ընթացքում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի Շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ) ծրագրով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և 2021 թվականի ընթացքում սարքավորումների և համակարգերի արդիականացման աշխատանքների պլանը.


1. ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգ (ԱԳՎՍՀ),
2. ռեակտորի իրանի վերականգնողական ջերմամշակում (թրծաթողում),
3. հուսալի սնուցման համակարգ (ՀՍՀ):


 

Կառավարությունը հակակոռուպցիոն միջոցառումների փաթեթ է ներկայացրել ԱԺ քննարկմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար