28.11.2024
Աննա Հակոբյանը դադարեցնում է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախագահի լիազորությունները
prev Նախորդ նորություն

«Լավագույն բժիշկ -բուժհիմնարկ 2020». անվանի հայ բժիշկները խրախուսական մրցանակներ ստացան

Յուրաքանչյուր տարի՝ կարեւորելով հայ բուժաշխատողի դերն ու կարեւորությունը, «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագիրը այս տարի եւս խրախուսական մրցանակներ հանձնեց հայ անվանի բժիշկներին ու բուժաշխատողներին՝ առավելապես կարեւորելով առաջնագծի բժիշկների՝ այս ամիսների տքնաջան աշխատանքն ու նվիրական ծառայությունը։ Ինչպես իր խոսքում նշեց «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագրի գլխավոր խմբագիր, նախաձեռնության հեղինակ Լ. Նազարյանը, համավարակով ստեղծված իրաիճակը էլ ավելի միավորեց հայ բժիշկներին։


Նրանցից շատերը կարճ ժամանակահատվածում որպես կամավորներ վերապրոֆիլավորվեցին եւ մեկնեցին առաջնագիծ: Մի շարք բժիշկներ ու բուժաշխատողներ այս ամիսներն անցկացրեցին հիվանդասենյակներում, վերակենդանացման բաժանմունքներում, շտապ օգնության մեքենաներում՝ իրենց նպաստը բերելով վարակի կանխարգելման, վիրուսակիրների բուժման եւ ապաքինման գործընթացին:


«Լավագույն բժիշկ-բուժհիմնարկ 2020» մրցանակաբաշխության նպատակն էր խրախուսել եւ մրցանակներ հանձնել այն բժիշկներին ու բուժհիմնարկներին, որոնք դժվար, նույնիսկ անելանելի պայմաններում կարողացան դիմակայել առկա մարտահրավերերին :


«Covid-19»-ի կանխարգելման եւ համաճարակային իրավիճակի վերահսկման, աշխատանքներում, ինչպես նաեւ առաջնագծում պացիենտների բուժման միջոցառումներում ցուցաբերած մարդասիրության եւ բարեխիղճ աշխատանքի համար մրցանակ շնորհվեց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի համաճարակաբանության վերահսկողության պատասանատու, Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանին:


COVID-19-ով վիրուսակիրների ապաքինման և վերականգնաման գործընթացում ունեցած մեծագույն ավանդի համար ՝ մրցանակ ստացավ «Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրեն, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ, անեսթեզոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:


«Հանրային առողջություն և առողջապահության լավագույն կազմակերպիչ» անվանակարգում մրցանակ ստացավ առողջապահության կազմակերպիչ, ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական Գագիկ Միրիջանյանը։


Մրցանակներ շնորհվեցին նաեւ հետեւյալ անվանակարգերում՝ «Կոչումով բժիշկ» անվանակարգում ՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Լեւոն Թորոսյանին «Շենգավիթ ԲԿ»-ի առաջին բուժօգնության տրամադրման ոլորտում ցուցաբերած բարեխիղճ մոտեցման, ինչպես նաև ընդունարանի աշխատանքների համակարգման և ղեկավարման համար՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արթուր Խաչատրյանին, «Վաստակավոր մանկական նեյրովիրաբույժ» անվանակարգում՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Մարգար Մարտիրոսյանին, «Վաստակավոր դիմածնոտային վիրաբույժ» անվանակարգում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Ավագյանին, «Լավագույն ախտորոշիչ լաբորատորիա» անվանակարգում՝ «Էկոսենս» ախտորոշիչ լաբորատորիայի հիմնադիր տնօրեն, համաճարակաբան Ինեսսա Նազարյանին «Լավագույն միջամտական սրտաբան» անվանակարգում՝ «Նորք մարաշ» սրտաբանական կենտրոնի միջամտական սրտաբանական ծառայության ղեկավար Վահագն Սարգսյանին, «Առաջատար բժիշկ-սրտաբան» անվանակարգում՝ «Նորք Մարաշ» ԲԿ-ի սրտաբան Արմինե Թորոսյանին, «Վաստակավոր ակնաբույժ» անվանակարգում՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար, դոցենտ Լիլիթ Ոսկանյանին «Առաջատար բժիշկ-ակնաբույժ» անվանակարգում՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ Ասատուր Հովսեփյանին «Բարձրակարգ ակնաբույժ» անվանակարգում ՝ Մալայանի ակնաբուժական կենտրոնի երիտասարդ ակնաբույժ Վահան Պապոյանին «Լավագույն մանկական վիրաբույժ» անվանակարգում՝ «Շենգավիթ» ԲԿ, մանկական և նորածնային վիրաբուժության բաժանմունքի մանկական վիրաբույժ, ուրոլոգ Աշոտ Հովսեփյանին «Կյանք փրկող բժիշկ» անվանակարգում՝ «Բեսթ լայֆ» հայ-ճապոնական նորաբաց բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, սրտաբան Կարեն Համբարձումյանին, «Բարձրակարգ անոթային վիրաբույժ» անվանակարգում ՝ «Շենգավիթ» ԲԿ-ի անոթային եւ էնդովասկուլյար վիրաբուժական ծառայության ղեկավար Արա Թադեւոսյանին, «Լավագույն ուրոլոգ» անվանակարգում՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի ուրոլոգ-վիրաբույժ Գագիկ Թադևոսյանին, «Առաջատար եւ պահանջարկված ուրոլոգ վիրաբույժ» անվանակարգում՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ուրոլոգիական ծառայության ղեկավար Գեւորգ Նազարեթյանին «Լավագույն մանկաբարձ-գինեկելոգ» անվանակարգում՝«Էրեբունի» ԲԿ մանկաբարձ գինեկոլոգ Շաքե Խաչատրյանին «Ամենավարկանշային եւ բարձրակարգ ստոմատոլոգիական կենտրոն» անվանակարգում՝«Մայ սիթի դենթիսթ». ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն Սուրեն Աբրահամին:


«Պահանջարկված եւ բարձրակարգ բժիշկ վնասվածքաբան» անվանակարգում՝ «Նաիրի» ԲԿ վնասվածքանական եւ օրթոպեդիայի ծառայության ղեկավար Զավեն Մելիքյանին «Լավագույն եւ պահանաջարկված պլաստիկ վիրաբույժ անվանակարգում»՝ «Հերացի» թիվ 1 կլինիկական հիվանդանոցի եւ «Նորմեդ» բժշկական կենտրոնի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության, միկրովիրաբուժության բաժանմունքի պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Գոռ Ամիրբեկյանին «Լավագույն բժիշկ-օրթոպեդ» անվանակարգում՝ «Շենգավիթ» ԲԿ վնասվածքաբանությանև օրթոպեդիայի բաժանմունի ղեկավար Արսեն Վահրամյանին «Մրցունակ և առաջատար բուժկենտրոն» անվանակարգում՝ «Վիոլետա» բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, բ.գ.թ., վարակաբան Վիոլետա Սարգսյանին, «Մարզային մրցունակ բուժհաստատություն» անվանակարգում՝ «Ալավերդի» բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանին։


Նշենք, որ մրցանակակիրների շարքում մեծ թիվ էին կազմում մասնավորապես «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկները: Նրանց աշխատանքն ու գործունեությունը մշտապես հասանելի է դարձել մամուլին և սոցցանցերին մարքետինգի բաժնի ճիշտ և արդյունավետ աշխատանքի կազմակերպման արդյունքում: Ուստի անակնկալ մրցանակ ստացավ նաեւ «Շենգավիթ» ԲԿ-ի մարքետինգի և հանրային կապերի ղեկավար Անուշ Բադալյանը: Մրցանակաբաշխությունը վարեցին հաղորդավարներ Դինա Ակոպովնան եւ Երվանդ Մարեյանը։