Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք, 138 առողջացում և 1 մահ
Հայաստանում սեպտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք, առողջացել է 138 մարդ, գրանցվել է մեկ մահ: Բացասական թեստերի թիվը 3530 է: Դրական է կատարված թեստերի 6,2 տոկոսը:
Ինչպես հայտնում են Առողջապահությա նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը երրկում հետևյալն է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 46910
Առողջացածներ - 42369
Փաստացի բուժվողներ -3330
Ընդհանուր թեստեր - 255927
Մահվան ելքեր - 926
Մահվան ելքեր այլ պատճառով –285
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 285 է: