29.11.2024
Կառավարությունը հակակոռուպցիոն միջոցառումների փաթեթ է ներկայացրել ԱԺ քննարկմանը
prev Նախորդ նորություն

Արմեն Փամբուխչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը վայր է դնում մանդատը։ Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջում։


«Սիրելի հայրենակիցներ,


Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դիմում եմ ներկայացրել օրենսդիր մարմնում գործունեությունս դադարեցնելու մասին՝ վայր եմ դնում պատգամավորական մանդատս:


Ուզում եմ նշել, որ իմ ցանկությամբ և քաղաքական թիմի համաձայնությամբ պետական ծառայությունս շարունակելու եմ գործադիրում:


Արդյունավետ համատեղ աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել 7-րդ գումարման Ազգային Ժողովի բոլոր գործընկերներիս։ Բնականաբար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում «Իմ քայլը» խմբակցությանն ընդհանուր նպատակների իրականացմանը միտված բովանդակային քննարկումների և կայացված որոշումների համար։ Վստահեցնում եմ, որ խմբակցությունը եղել ու շարունակելու է մնալ հեղափոխության արժեքները կրող, ՀՀ քաղաքացիների և մեր պետականության շահերին ծառայող ուժեղ ինստիտուտ:


Հատուկ շնորհակալություն բոլոր այն քաղաքացիներին, որոնց հետ այս ընթացքում համագործակցել եմ։ Հայցում եմ ինձ դիմած այն քաղաքացիների ներողամտությունը, որոնց բարձրացրած խնդիրների լուծումն ամբողջությամբ ավարտին չեմ հասցրել»,- գրել  է նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ մամուլի՝ Արմեն Փամբուխչյանը տեղափոխվում է գործադիր: