Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր տպավորությունները Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներից: Հիշեցնենք, նախօրեին Սանկտ Պետերբուրգում կայացավ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: