ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն։ Սերժ Սարգսյանին զեկուցվել է հայկական զինված ուժերում ձեռնարկվող քայլերի մասին: ՀՀ Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: