ՀՀ-ում 15-49 տարեկան տասը կանանցից և տղամարդկանցից 9-ը լսել են ՁԻԱՀ-ի մասին: Կանայք և տղամարդիկ Գեղարքունիքում ամենաքիչն են լսել ՁԻԱՀ-ի մասին (համապատասխանաբար 50 և 69 տոկոս): 15-49 տարեկան կանանց 72 և տղամարդկանց 73 տոկոսը գիտեն, որ ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգը կարող է նվազել պահպանակ օգտագործելու և միայն մեկ չվարակված զուգընկեր ունենալու միջոցով: ՄԻԱՎ-ի կանխարգելման մեթոդների իմացության մակարդակն աճում է կրթական մակարդակի աճին զուգընթաց: Այս մասին ասված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակած «Ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն 2015-16. հիմնական արդյունքներ» զեկույցում:Վերջին 12 ամիսների ընթացքում կանանց 1 տոկոսից պակասը և տղամարդկանց 5 տոկոսն ունեցել են երկու կամ ավելի սեռական զուգընկերներ: Մի քանի սեռական զուգընկեր ունեցած տղամարդկանց 62 տոկոսն օգտագործել է պահպանակ վերջին սեռական հարաբերության ժամանակ: Կյանքի ընթացքում կանանց ունեցած սեռական զուգընկերների միջին թվաքանակը 1.1 է. իսկ տղամարդկանց ունեցած միջին թվաքանակը՝ 4.0:Հարցված տղամարդկանց մեկ քառորդից ավելին երբևէ վճարել է սեռական հարաբերության համար, իսկ 10 տոկոսը վճարել է վերջին 12 ամիսների ընթացքում: Վերջին 12 ամիսների ընթացքում սեռական հարաբերության համար վճարած տղամարդկանց 84 տոկոսն օգտագործել է պահպանակ վերջին նման դեպքի ժամանակ: Հետազոտությունն իրականացվել է ազգային մակարդակով ներկայացուցչական ընտրանքի միջոցով, որի շրջանակումբոլոր ընտրված տնային տնտեսություններում 15-49 տարեկան 6,116 կին և բոլոր ընտրված տնային տնտեսություններիկեսում 15-49 տարեկան 2,755 տղամարդ մասնակցել են հարցազրույցի: Այսինքն՝ կանանց շրջանում պատասխաններիտեսակարար կշիռը 98 տոկոս է, իսկ տղամարդկանց շրջանում՝ 97: ՀԺԱՀ 2015-16-ի ընտրանքն ապահովում էցուցանիշների հաշվարկում ազգային ու մարզային մակարդակովª ներառյալ Երևանը, և քաղաքային ու գյուղականբնակավայրերի համար: