Հայաստանն ու Մոլդովան հրաժարվեցին վիզային ռեժիմից։ Այս մասին հայտարարվեց Երևանում կայացած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրիի համատեղ ասուլիսի ժամանակ: Մասնավորապես նշվեց, որ համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է մոլդովացի պաշտոնյայի հայաստանյան այցի ընթացքում։ Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ ստորագրվել է 4 փաստաթուղթ, այդ թվում՝ վիզային ռեժիմի չեղարկման մասին։ Քննարկվել է նաև ղարաբաղյան հիմնախնդիրը, մասնավորապես կողմերը համաձայնել են, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով։ «Մենք կողմ ենք տարածաշրջանային ճգնաժամերը գործող ձեւաչափերում բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելուն»,– հայտարարեց Մոլդովայի արտգործնախարարը: