24.05.2025
Մամուլ. Առանց Տարոն Մարգարյանի՞. ում ումով են փոխարինել ՀՀԿ ցուցակում
prev Նախորդ նորություն

Վիգեն Սարգսյանը հորդորում է մոռանալ անցյալը

ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը հերթական գրառումն է կատարել Facebook իր էջում:

«Ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին: Դրանք պետք է միտված լինեն ապագային և նախանշեն քաղաքական ուժերի ճիշտ դերաբաշխումն այդ ապագայի կերտման մեջ: Երբ «ընդդիմադիր» լինելու հայտ ներկայացնող ուժերը օրվա իշխանությունները թողած կենտրոնանում են նախորդ իշխանությունը քննադատելու վրա, մեծ վտանգ է առաջանում ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի: Ժողովրդավարությունը միաբևեռ չի լինում»,- գրել է նա:

Հիշեցնենք,Վիգեն Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը:


 

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան