Ազգային Ժողովի 49 պատգամավորների նախաձեռնությամբ հուլիսի 6-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ավարտին հայտարարեց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը: Նրա տեղեկացմամբ՝ օրակարգում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին տարեկան հաշվետվությունն է, ինչպես նաև պետական մի շարք մարմինների հաշվետվություններն ու հաղորդումները: