25.11.2024
Տոնոյանի մեսիջը` ռուս սահմանապահները չեն հեռանալու Հայաստանից
prev Նախորդ նորություն

Ալեքսանդր Լուկաշենկոն կոռեկտ չէր. ՀՀ ԱԳՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ քննարկումները Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը ներկայացնելը կոռեկտ չէր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:


«Այս զարգացումն ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ շրջանակներում դեռևս նման զարգացումների վերաբերյալ քննարկումների կարիք կա: ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու: Իսկ ինչ վերաբերում է այս իրադրությանը, ապա պետք է նշեմ, որ դա, ի վերջո, կոռեկտ չէ», պատասխանելով հարցին, թե որքանով ճիշտ էր Հայաստանի հետ նույն անվտանգային բլոկում գտնվող երկրի ղեկավարի կողմից Հայաստանի հակառակորդ երկրի ներկայացուցչի հետ այս հարցը քննարկելը նշեց Նաղդալյանը:  


Հիշեցնենք, նախօրեին Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուներ շատ կան, բայց դա չի նշանակում, թե իրենք նսեմացրել են Հայաստանի շահերը, կամ ինչ-որ մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել.


«Հարցը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է կառավարությունում գլուխ հանի ստեղծված իրավիճակից, քանի որ Հայաստանն այսօր նախագահում է ԵԱՏՄ-ում, մեր տնտեսական միությունում և ՀԱՊԿ-ը մեծ բեռ է մի երկրի վրա, որը գտնվում է անցումային շրջանում: Կկարողանա՞ Հայաստանը: Եթե Նիկոլ Փաշինյանը սա հասկանա ու մեզ պատասխան տա, ապա դա տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում»,- ասել է Լուկաշենկոն, նշելով, որ որոշումը հանգիստ պայմաններում կկայացվի այդ օրը նախատեսված հանդիպման ժամանակ: