Tert.am-ի տեղեկություններով Շիրակի մարզի Հացիկ գյուղում օգոստոսի 14-ին ժամկետային զինծառայողին գտել են կախված։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զինծառայողն ինքնասպան է եղել: Ժամկետային զինծառայողի ծառայության ավարտին մնացել էր մոտ մեկ տարի: ՀՀ քննչական կոմիտեից Tert.am-ին հայտնեցին, որ լուրի վերաբերյալ մանրամասներ կպարզեն և կհայտնեն ավելի ուշ: Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հետ կապ հաստատել չհաջողվեց։