ՀԱՊԿ-ն ինչ էր, որ դրա Գլխավոր քարտուղարի պաշտոնը ինչ լիներ. Արմեն Աշոտյանը «գժված է»
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը վրդովվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ զարգացումներից:
Աշոտյանը, որ միշտ գրառումներ է անում այս կամ այն առիթներով, այս անգամ իրեն ոչ բնորոշ տոնայնությամբ գրառում է հրապարակել, որից պարզ է դառնում, թե որքան նյարդայնացնող է իր համար ստեղծված իրավիճակը:
«Ապրի Նիկոլը։
Էդ ՀԱՊԿ-ն ինչ էր, որ դրա Գլխավոր քարտուղարի պաշտոնը ինչ լիներ։ Սերժը ռիսկ չէր անում, բայց դու մոլոդեց, դրանց սաղին տեղը դրիր ու տենց չոտկի քո ասածը մինչեւ վերջ տարար։
Բայց էդ քիչա։
Վաբշե բոլոր անհասկանալի տառերով տեղերից արի յան տանք, ախպեր, թե չէ ԵԱՏՄ, ԵԱՀԿ, ԵԽԽՎ, սաղ սթից բաներա, կարեւորը՝ դուխով։ Դու լայֆ մտի, մենք լայքենք ու սրտիկենք քեզ, մեր թագավոր ջան, թուրքն էլ տենա վախենա։
Դըմփ-դըմփ հու»,- գրել է նա Facebook-ի իր էջում։
Նշենք, նախօրեին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լրագրողներին ասել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը: Նա ընդգծել է.
«ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարներն ասացին, որ մեզ անհրաժեշտ է գործող գլխավոր քարտուղար բելառուսական կողմից: Այս հարցը մենք կվճռենք դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում»: