22.04.2025
ՀՀ-ն շարունակելու է ամրապնդել դաշնակցային կապերը ՌԴ-ի հետ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը պահեց խոստումը՝ նախագահը կվերադառնա Բաղրամյան 26

Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից կտեղափոխվի Բաղրամյան 26 հասցե: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության ասօրվա նիստում:


Ըստ այդմ, վարչապետի նստավայրը Բաղրամյան 26 հասցեից կտեղափոխվի Հանրապետության հրապարակ Կառավարական տուն 1 հասցե: 


Հիշեցնենք, վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ժամանակի ընթացքում Բաղրամյան 26-ի նստավայրը կվերադարձվի նախագահի աշխատակազմին: Նա նշել էր, որ իր համար կառավարության շենքում աշխատելը հարմարավետ է, այնպես որ հետագայում դա կառավարության որոշումներով կարձանագրեն և վարչապետը կունենա մեկ նստավայր:


Սահմանադրական բարեփոխումների արդյունքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտին չցանկացավ հեռանալ Բաղրամյան 26-ից և այն դարձրեց վարչապետի աշխատավայր՝ նախագահականը տեղափոխելով Կառավարության ընդունելության տուն: Սակայն Սարգսյանը այդպես էլ չկարողացավ վայելել այն՝ վարչապետի պաշտոնում նա հաշված օրեր պաշտոնավարեց:


 


 

Գործադիրն առաջարկում է վերացնել նախագահի գործողությունների սահմանափակումները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան