ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, հիմք ընդունելով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը, հայտարարել է մրցույթ մասնավոր ներդրողի ներգրավմամբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ արտադրական ենթակառուցվածքների վերագործարակման նպատակով։ Նախարարությունից տեղեկանում ենք, որ համապատասխան կազմակերպությունները հայտի հետ միասին պետք է ներկայացնեն նաև «Նաիրիտ գործարանի» արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նախնական ծրագիրը։ Հրավերին մասնակցելու համար շահագրգիռ կազմակերպությունները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2017թ. հունվարի 20-ը։