9.05.2025
HRW. ՀՀ ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ
02.08.2016
HRW. ՀՀ ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ

Հայաստանի ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ 2016 թ-ի հուլիսի 29-ին, ինչպես նաև բռնության դեպքեր են գրանցվել լրագրողների նկատմամբ։ Նման արձանագրում է կատարել Human Rights Watch-ը հայաստանյան վերջին իրադարձությունների մասին հրապարակած իր զեկույցում։ «Ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ, ինչի արդյունքում վիրավորվել են տասնյակ ցուցարարներ և լրագրողներ։ Բերման ենթարկելիս ոստիկանությունը նաև ծեծել է լրագրողներին ու ցուցարարներին։ Հուլիսի 29-ին Հայաստանի իշխանությունները քննություն են սկսել այս գործի առնչությամբ»,- նշում է Human Rights Watch-ը, հայտնում է Սիվիլնեթը։ «Հայաստանյան իրադարձությունների քննությունը պետք է լինի արագ և ամբողջական։ Չնայած ոստիկանությունը պարտավոր է պահպանել հասարակական կարգը, այն չունի իրենց հայացքները խաղաղ արտահայտելու հավաքված մարդկանց նկատմամբ բռնություն կիրառելու «սպիտակ քարտ»,- նշել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան։