Բաքվում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը այս պահին հնարավոր չէ. վճիռը դեռ ուժի մեջ չի մտել, իսկ պաշտպանությունը դեռ որոշում չունի բողոքարկման պահով: Այս մասին հայտարարել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, փաստաբանը նշել է, որ արտահանձնումը հնարավոր չէ այնքան ժամանակ, քանի դեռ վճիռը օրինական ուժ չի ստացել: «Հաջորդ շաբաթ ես կհանդիպեմ Լապշինի հետ և այդժամ պարզ կլինի՝ դիմելու ենք բողոքարկման, թե ոչ: Լապշինը այդ հարցի շուրջ դեռ որոշում չունի»,- հայտարարել է Չերնինը: Անցած շաբաթ դատարանը Ալեքսանդր Լապշինին դատապարտեց երեք տարի ազատազրկման: ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել էին, որ շարունակելու են պաշտպանել Լապշինի իրավունքները: