20.04.2025
ԱԺ մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին
prev Նախորդ նորություն

Ցուցումներն են եղել, որ մենք դպրոցին քարոզչությունից զերծ պահենք. ԿԳ նախարար

Ցանկացած մեկն, ով մասնակցում է ընտրությանը, նա մրցակից է և պետք է բոլորին էլ հավասարապես լուրջ վերաբերվել: Այսօր «Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն ու դաստիարակ» մրցանակաբաշխությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կրթության և գիտության նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ին ամենալուրջ մրցակից տեսնո՞ւմ է:


Լրագրողի դիտարկմանը, թե մինչև վերջին ընտրություններն ուսուցիչները որպես ձայներ բերելու տարբերակ են դիտարկվել, Հարությունյանը նշեց, որ կրթության վարչության պետերի հետ հանդիպել է և այս հարցով արդեն հրահանգներ է տվել:


«Ես մարզպետարանի վարչության պետերին, Երևանի քաղաքի վարչության պետերին հանդիպել եմ և հերթական ցուցումներն են եղել, որ մենք դպրոցին քարոզչությունից զերծ պահենք: Կարծում եմ՝ նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ Երևանում և տարբեր քաղաքներում մենք այդ հարցը լուծել ենք»,- հավաստիացրեց նախարարի պաշտոնակատարը:

Crans Montana-ի գլխավոր ֆորումը կանցկացվի Երևանում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար