24.11.2024
Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

ՀԱՍԱԿ-ը վերածնվեց. ընտրություններին չեն մասնակցի, կպայքարեն հանուն սոցիալական արդարության

Նոյեմբերի 10–ին տեղի է ունեցել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության (ՀԱՍԱԿ) հերթական համագումարը, որի ընթացքում ընտրվեց կուսակցության նոր վարչության կազմը: Կուսակցության նախագահ վերընտրվեց Արման Ղուկասյանը:

ՀԱՍԱԿ-ը ստեղծվել է 2016 թվականին, սակայն նախկին իշխանությունների օրոք չի կարողացել իրեն լիարժեք դրսևորել` քաղաքական դաշտում առկա մենաշնորհի պայմաններում: Վերջին զարգացումները հաշվի առնելով, որոշում կայացվեց ակտիվացնել կուսակցաշինությունը, հանդես գալ սեփական ծրագրերով ու նախաձեռնություններով, որոնց թիրախում երկրում առկա սոցիալական անարդարության վերացումը կլինի: Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, որը նոր հնարավորություններ է ստեղծում երկրի զարգացման համար, և «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը մաս կդառնա այդ գործընթացին:




Կուսակցության վարչությունը որոշում է կայացրել չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից ենք լինելու, մասնակցելու ենք ՏԻՄ ընտրություններին և մեր խոսքն ենք ասելու հանրությանը հուզող խնդիրների ու հարցերի շուրջ: Վերածնված կուսակցության նպատակներից մեկը բարեփոխումների ծրագրերի ստեղծումն է, որի աշխատանքներն արդեն ընթանում են: ՀԱՍԱԿ-ը քաղաքական դաշտում հանդես կգա որպես «երրորդ ուժ», բայց իր ռազմավարությունը կառուցելու է ոչ թե մրցակիցներին քննադատելու, թշնամանքի և ատելության, այլ կառուցողական օրակարգի և զարգացման ծրագրերի հիման վրա:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը վերադառնում է և մտադիր է բարձրաձայնել իր տեսակետը թե’ ներքին, թե’ արտաքին մարտահրավերների շուրջ: Հայաստանը պատմական շրջափուլ է մտել, որտեղ սխալվելու և հապաղելու իրավունք չունենք: