Օգոստոսի 3-ից 30 օրացուցային օրով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու պատճառով: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: