Սերժ Սարգսյանը կմնա ՀՀԿ նախագահ. Շարմազանով
Հանրապետական կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ վերջնական ոչ մի որոշում դեռ չի կայացրել։ Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, իրականությանը չեն համապատասխանում խոսակցությունները, թե կուսակցությունում շատերը դեմ են, որ Հանրապետական մասնակցի առաջիկա ընտրություններին։ Հակառակը, պնդեց Շարմազանովը, ՀՀԿ Գործադիր մարմնում շատերը կողմ են մասնակցությանը.
«Ներկայումս կուսակցությունում աշխատանքային մթնոլորտ է, առաջիկայում կհրավիրի խորհրդի նիստ, ապա նաև ընդլայնված նիստ և որոշումը կկայացվի: Եվ ամենակարևորը՝ կուսակցության ղեկավար կազմում փոփոխությունների պետք չէ սպասել, քանի որ դա արվում է միայն համագումարով, իսկ նման պայմաններում, նա:
Նշենք, որ ըստ VERELQ-ի տեղեկությունների, ՀՀԿ-ն նոյեմբերի 11-ին հրավիրում է համաժողով, որի ժամանակ էլ կհայտարարվի ընտրություններին մասնակցելու մասին: Ավելին, նույն Շարամազանովը մտադիր է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Լոռիում: