24.11.2024
«Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի աշխատակիցները պառկել են ռելսերի վրա․ չեն բացում ճանապարհը
prev Նախորդ նորություն

Կարծում եմ, Հայաստանն այսօր շատ լավատեսական երկիր է․ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա

«Կարծում եմ, Հայաստանն այսօր շատ լավատեսական երկիր է»,- նշում է ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը, որը պատասխանել է «Ամերիկայի Ձայնի» հարցերին հայաստանյան զարգացումների ու ղարաբաղյան հակամարտությա վերաբերյալ:


Հայաստանում տեղի ունեցած վերջին շրջանի զարգացումների մասին խոսել է ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը, ով վերջերս այցելել էր Հայաստան:


Նա ընդգծում է, որ այսօր ակնհայտ է, որ Հայաստանում գիտակցել են, որ երկրին անհրաժեշտ են դրական փոփոխություններ, որն արտահայտվեց գարնանը տեղի ունեցած, այսպես կոչված, թավշյա հեղափոխության տեսքով: Նա նշում է, որ այժմ հայերը հնարավորություն ունեն իրենց կարծիքը արտահայտել ընտրաթերթիկի միջոցով խորհրդարանական ընտրությունների ժամանակ:


Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ժողովրդավարական, բարգավաճ, անվտանգ Հայաստանին եւ կշարունակի մնալ բարեկամ ու գործընկեր Հայաստանի որդեգրած այս նոր ճանապարհին:


Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակի մասին հարցին՝ ամերիկացի պաշտոնյան հիշեցրեց, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որի համանախագահ Էնդրյու Շոֆերը վերջերս այցելել էր Հայաստան եւ տարածաշրջան:


Նա վերահաստատեց, որ ԱՄՆ սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ-ի համաձայնեցված սկզբունքների ներքո, հայտնի որպես Մադրիդյան սկզբունքներ, որոնք ներառում են սպառնալիքի կամ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ սեփական ապագան ընտրելու ժողովրդի իրավունքը: