10.09.2026
«Յունիբանկն» ընդդեմ ԴԱՀԿ-ի. ոչ իրավաչափ պահանջ, թե՞ պայքար հանուն պայքարի
prev Նախորդ նորություն

Հասցրել են ինքնասպանությա՞ն․ զինծառայող Ազատյանի մահվան դեպքով հարուցվել է քրգործ

06.11.2018թ., ժամը 08:20-ից 8:30-ի սահմաններում N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, ծնոտի ստորին շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:


Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (հասցնել ինքնասպանության) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:


Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 8:25-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող 18-ամյա Արիստակես Էդուարդի Ազատյանը:


Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: 

Արհեստական է ՀՀ օրակարգ ներքաշել Արցախում ԱՄՆ ռազմաբազայի տեղակայման հարցը. Պողոսյան
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ