22.05.2025
Ադրբեջանը դադարեցրել է Իրանի միջոցով գազի գնումը
prev Նախորդ նորություն

Արցախում զինծառայող է զոհվել․ հանգամանքները դեռեւս պարզված չեն

Այսօր ժամը 8:25-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող 18-ամյա Արիստակես Էդուարդի Ազատյանը:


Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի ռազմական գերատեսչությունը «կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», ասված է հաղորդագրությունում:


 

ԱՄՆ-ի պատժամիջոցներն Իրանի դեմ կազդեն նաև Բաքվի ու Թեհրանի հարաբերությունների վրա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան